Լուրեր
Հայրենադարձները ծանոթացել են Հայաստանում աշխատանքի հնարավորություններին
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով տեղեկատվական հանդիպում, որին մասնակցել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից։
Ամբողջ նյութը
05 Մրտ 2024
Ինտեգրման առցանց անվճար դասընթացներ հայրենադարձների համար
Գրասենյակ
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայտարարում է ինտեգրման անվճար սեմինարների 2024 թվականի երկրորդ առցանց փուլի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև սփյուռքում բնակվող և հայրենադարձվել ցանկացող հայրենակիցները։
Ամբողջ նյութը
27 Փտր 2024
Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանին
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար, լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանին: Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրումից հետո նրա նշանակումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:
Ամբողջ նյութը
22 Փտր 2024
Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
Գրասենյակ
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (փետրվար 19, 2024) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
Ամբողջ նյութը
19 Փտր 2024
Սիդնեյում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՍԴՀԿ ղեկավար ներկայացուցիչներին
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ավստրալիա կատարած համայնքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարության և կուսակցությանը կից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել գրասենյակի նախաձեռնություններին ու ծրագրերին և կարևորել կուսակցության ներգրավվածությունը Հայաստան-սփյուռքի հարաբերություններին։
Ամբողջ նյութը
14 Փտր 2024
Հանդիպում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ
Գրասենյակ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը հանդիպում է ունեցել «Ջինիշյան» հիշատակի ծրագրի տնօրեն Էլիզ Մինասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի և հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանի հետ: Հանդիպման նպատակն էր ամփոփել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում եռամյա համագործակցության ընթացքում իրականացված աշխատանքները:
Ամբողջ նյութը
06 Փտր 2024
Խորհրդատվական աջակցության տրամադրում հայրենադարձ գործարարներին
Գրասենյակ
Հունվարի 26-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Խորհրդատվական աջակցություն Ձեր բիզնեսին» խորագրով հանդիպում-քննարկում՝ ուղղված հայրենադարձների բիզնես նախաձեռնությունների քննարկմանն ու պետական աջակցության ծրագրերի և մասնավոր հատվածի առաջարկների ներկայացմանը։
Ամբողջ նյութը
29 Հնվ 2024
«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Ամբողջ նյութը
22 Հնվ 2024