Монако
Որոշ աղբյուրների համաձայն` առաջին հայ ընտանիքը Մոնակո է եկել Ֆրանսիայից դեռևս 19-րդ դարի վերջին և հիմնել տեքստիլի արտադրամաս:
Ներկայում Մոնակոյում կա փոքրաքանակ հայ համայնք՝ շուրջ 100 մարդ, սակայն ոչ բոլորն են, որ քաղաքացիություն ունեն:
Վերջին տարիներին ստեղծվել է հայերին ներկայացնող կառույց՝ Մոնակոյի հայերի միությունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում՝ կազմակերպելով մշակութային տարբեր միջոցառումներ:
Մոնակոյում հայկական դպրոց, եկեղեցի և լրատվամիջոցներ չկան:
Հայության շրջանում համեմատաբար մեծ թիվ են կազմում մտավորականները և գործարարները:
Երկրում գործունեություն է ծավալում հայազգի պրոֆեսոր, սրտաբան Արման Էկերը, ում նախաձեռնությամբ 2015 թ. հիմնադրվել է «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը, որի պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, իսկ պատվավոր հովանավորը` ֆրանսահայ երգչուհի Էլեն Սեգարան: