Անուշ Ասլանյան
Ես Անուշ Ասլանյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Հայաստանում։
Կրթությունս ստացել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ՝ որպես բանասեր։
Վերջին տարիներին բնակվում եմ Գերմանիայում։ Սկզբում հաստատվել եմ Շտուտգարտում, իսկ ներկայումս բնակվում եմ Դորտմունդում։
Գերմանիա տեղափոխվելուց հետո ակտիվորեն ներգրավվել եմ հայկական համայնքային կյանքում։ 2023 թվականից «Բադեն-Վյուրթեմբերգի հայկական համայնքի» վարչության անդամ եմ։ Մասնակցում եմ ազգային տոների, մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև աջակցում եմ Շտուտգարտի «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցի գործունեությանը։
Միաժամանակ Գերմանիայի «Արի» երիտասարդական միության անդամ եմ, որտեղ ներգրավված եմ երիտասարդական, կրթական և սոցիալական ծրագրերի կազմակերպման աշխատանքներում։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցելու իմ ցանկությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական և անձնական զարգացման ձգտմամբ, այլև համայնքային գործունեությունն առավել արդյունավետ և երկարաժամկետ դարձնելու ցանկությամբ։