Դավիթ Կավկասյան
Ես Դավիթ Կավկասյանն եմ։ Ծնվել եմ Երևանում և ներկայումս բնակվում եմ Չինաստանում։
17 տարեկանում տեղափոխվել եմ Իսրայել՝ Գիվաթ Հավիվա ավագ դպրոցում սովորելու նպատակով։ 20 տարեկանում ստացել եմ Դյուկ Քունշանի համալսարանի կրթաթոշակ և տեղափոխվել Չինաստան։
Ներկայումս սովորում եմ Դյուկ Քունշանի համալսարանում՝ արվեստի և մեդիայի ոլորտում՝ որպես համալսարանի առաջին հայ ուսանող։
Որպես Չինաստանում «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ համախմբել Շանհայում և Ցզյանսու նահանգում բնակվող երիտասարդ հայերին՝ նպաստելով նրանց միջև կապերի ամրապնդմանը։ Նպատակ ունեմ ներկայացնել հայկական բազմադարյա արվեստն ու արհեստները, ինչպես նաև խթանել Հայաստանի հետ կապերի և համագործակցության նոր հնարավորությունները։