Նարեկ Պետրոսյան
Ես Նարեկ Պետրոսյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում և ներկայումս բնակվում եմ Սանկտ Պետերբուրգում։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ Ուսումնառության ընթացքում ուսումնասիրել եմ պետական ինստիտուտների գործունեությունը, հասարակական-քաղաքական գործընթացներն ու ժամանակակից աշխարհաքաղաքականությունը։
Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո ավելի ակտիվորեն ներգրավվել եմ հայկական համայնքի կյանքում։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի՝ ԱՐՄԱ-ի գործունեությանը մասնակցությունս։ Ասոցիացիայի թիմի հետ միասին մասնակցել եմ տարբեր ծրագրերի կազմակերպմանը՝ մշակութային և սպորտային միջոցառումներից մինչև հանդիպումներ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ հայ երիտասարդներին ներկայացնել Հայաստանում առկա կրթական, մշակութային և մասնագիտական հնարավորությունները, նպաստել նրանց հասարակական կյանքում ներգրավվածությանը և ամրապնդել Սփյուռքի երիտասարդների ու Հայաստանի միջև կապերը։ Ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը ցանկանում եմ կիրառել Սանկտ Պետերբուրգի հայ երիտասարդության զարգացմանն ու համայնքային ներգրավվածության ընդլայնմանը նպաստելու համար։