7/24 формат нашего сотрудничества с Диаспорой
17 Июня 2020
Независимо от закрытых границ и чрезвычайного положения сохраняется круглосуточный (7/24) формат нашего сотрудничества с Диаспорой. Лишенные возможности физического контакта с армянами всего мира, мы вступаем в диалог с общинами посредством видеосвязи. Представители общин обсуждают широкий круг вопросов с Главным уполномоченным Заре Синаняном и еще раз доказывают, что Диаспора на связи!
Հեռահար հանդիպում տեղի ունեցավ Իտալիայի հայ համայնքի հետ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Հայաստան-սփյուռք գործակցության ընթացքը, համայնքի վիճակն և խնդիրները քննարկելու համար Հռոմից, Միլանից ու Բոլոնիայից միացել էին իտալահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ: «Այժմ Իտալիայի հայ համայնքը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն շարունակում է կարևոր մնալ և՛ իր պատմական իմաստով, և՛ ներկայիս նշանակությամբ»,-տեսակապի մեկնարկին նշեց Զարեհ Սինանյանը, ապա մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ծրագրային փոփոխություններն ու համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակը:
Այնուհետ համայնքային գործիչները Գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ քննարկեցին սփյուռքի գիտական ներուժի համախմբմանը, հայրենադարձությանը, սիրիահայերի խնդիրներին, Մերձավոր Արևելքի հայ համայնքների իրավիճակին, արևմտահայերենի պահպանմանն առնչվող հարցեր: Պատասխանելով հարցադրումներին՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է դառնա արևմտահայերենի պահպանման կենտրոն, ուսուցանվի դպրոցներում և զարգանա հենց հայրենիքում:
Տեսակապի ավարտին կողմերն ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ հեռահար հանդիպումը Նիդերլանդների հայ համայնքի հետ էր: Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշեց, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ կատարեց հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին:
Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն փոխանցեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ կատարեց նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը:
Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում էին սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների:
Մյուս հեռահար հանդիպմանը Փարիզից, Մարսելից, Վալանսից, Գրենոբլից, Նիցցայից, Լիլից, Ալֆորվիլից, Նիմից, Պուատիեից, Ռեյմսից, Ամյենից միացել էին տասնյակ համայնքային, մշակութային, կրթական, հոգևոր, երիտասարդական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները, ուղղությունները և առաջնահերթությունները, մանրամասնեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունմանն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծմանը: Հանձնակատարը հատկապես կարևորեց ֆրանսիացի և ֆրանսահայ բժիշկների ներգավումը հայաստանյան առողջապահական պատերազմին, որն իրագործվեց մեր գրասենյակի, Առողջապահության նախարարության, USAID-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ սերտ համագործակցությամբ:
«Մենք ունենք տեսլական, մենք ունենք ծրագրեր և մենք հասկանում ենք դրանց ռազմավարական նշանակությունը»,- ամփոփելով մեկնարկի խոսքը՝ նշեց Զարեհ Սինանյանը:
Այնուհետ մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին ներդրումների, Հայաստանի տնտեսական հնարավորությունների և բարեփոխումների, հայրենադարձության, հայոց լեզվի դասավանդման, ուսումնական գրականության առաքման ուշացումների, հայապահպանության, մշակութային նախաձեռնությունների, լիբանանահայ համայնքում տիրող իրավիճակի, սփյուռքի ներուժի քարտեզագրման վերաբերյալ:
«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ կանգառը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր: Կապեր հաստատելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով՝ ծրագրի շրջանակներում մեր գրասենյակն աշխարհի տարբեր կողմերից առցանց հարթակում է հավաքում սփյուռքի համայնքային առաջնորդներին: Այս անգամ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհդի անդամների հետ: Խորհուրդը համախմբում է ավելի քան 20 ամերիկահայ կառույցներ: Հավաքի ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակի լարմանը, Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին, մեր գրասենյակի այս տարվա ծրագրերին և 2021-ի անելիքներին վերաբերող հարցեր:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդին նման ձևաչափով հանդիպման հրավերի համար և անհամբերությամբ սպասում ենք մեր հետագա համագործակցությանը:
Ծրագրի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը զրույցներ է ունեցել նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: