Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ
18 Декабря 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը:
Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ կատարվեց նաև պրոտեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ: Հանդիպման ընթացքում նախանշվեցին նաև առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ: