Գլխավոր հանձնակատարը հանդիպեց սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ
22 Декабря 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ քննարկելու համար հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման:
Քննարկումը ծավալվեց հետևյալ ուղղություններով.
📍Սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում
📍Աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց)
📍Հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև
📍Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին
✅Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ diaspora@gov.am էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները: