Արցախի Հակիրճ Պատմություն
Բովանդակություն
Հղումներ
Հակիրճ Պատմություն
Արցախի Հանրապետությունը, հայտնի նաև Լեռնային Ղարաբաղ անվանմամբ, պատմականորեն եղել և շարունակում է լինել Հայաստանի անբաժան մասը։ ՄԹԱ 9-6-րդ դարերի ընթացքում այս տարածքում իշխել են հայկական տարբեր թագավորություններ, այնուհետև 17-րդ դարում այն բռնակցվել է Ռուսական կայսրությանը։
Ռուսական կայսրության տապալումից հետո նոր հռչակված Հայաստանի Հանրապետությունը պայքար է մղել Արցախի, Սյունիքի և Նախիջևանի պատմական հայկական հողերի համար, որոնք ենթարկվում էին էթնիկ զտումների տեղի ադրբեջանցի և թուրք բնակչության կողմից։
1921 թվականին երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միացան Սովետական միությանը, Իոսիֆ Ստալինը կամայականորեն անջատեց Արցախը և տեղափոխեց Ադրբեջանի ԽՍՀ կազմ՝ որպես ինքնավար մարզ։ Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ենթարկվել է խտրական քաղաքականության, որը միտված է եղել հայ բնակչության թվաքանակի կրճատմանը և տարածաշրջանի տնտեսության ապակայունացմանը։ Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը բազմիցս հանդես է եկել պաշտոնական պահանջով՝ ինքավար մարզը տեղափոխել Հայաստանի ԽՍՀ կազմ, ինչը ընդունված փորձ էր Խորհրդային միությունում, սակայն այս պահանջը մի քանի անգամ մերժվել է։
1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն մարմնին՝ մարզի անջատման և Հայաստանի ԽՍՀ կազմին միանալու խնդրանքով։ Ադրբեջանը ոչ միայն մերժեց խնդրանքը, այլև ազգությամբ հայերի նկատմամբ սկսեց էթնիկ զտումների գործընթաց, որն ուղեկցվում էր կոտորածներով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, Մինգեչաուրում և այլ տարածքներում։ Հայ բնակչությանն ահաբեկեցին, դաժանորեն սպանեցին, խեղեցին, կենդանի այրեցին և ստիպեցին փախչել։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցակցվեց անկախության վերաբերյալ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 82%-ը, որից 99%-ը կողմ քվեարկեց անկախությանը։ Ի պատասխան՝ Ադրբեջանը սկսեց համընդհանուր պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և Ադրբեջանի բանակին միանալու համար հավաքագրելով իսլամական ծայրահեղական մոջահեդներին Աֆղանստանից և Չեչնիայից։ Պատերազմը շարունակվեց մինչև 1994 թվականը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց զինադադար։
Վերջին 26 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), սակայն Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի պայմանագիրը և որդեգրել ավելի ագրեսիվ և մաքսիմալիստական հռետորաբանություն։ 26-ամյա հրադադարի ընթացքում արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների իրականացման բազմաթիվ դեպքեր ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բազմիցս հնչեցրած կոչերին՝ Ադրբեջանը 2016 թվականի ապրիլին հարձակում սկսեց Արցախի նկատմամբ, որի արդյունքում ընթացավ քառօրյա պատերազմ։
Սումգայիթյան ջարդ – 1988 թ.
1988 թվականի փետրվարի 27-ից սկսած` Ղարաբաղյան շարժման սկզբանական շրջանում, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը հայտնվեց հարձակման թիրախում:
Էթնիկ ադրբեջանցիների ամբոխը՝ հայ բնակիչների ցուցակները ձեռքին, թիրախավորեց, հարձակվեց և սպանեց հայերին իրենց տներում և քաղաքի փողոցներում: Զինված երկաթյա ձողերով, քարերով, կացիններով, դանակներով, շշերով և վառելանյութով՝ նրանք հարձակվեցին, տանջեցին և կենդանի այրեցին էթնիկ հայերին: Շտապօգնության կանչերն արվում էին ուշ կամ շատ դեպքերում մնում էին լիովին անտեսված: Հանցագործությունները կասեցնելու համար ոստիկանության կողմից միջամտություն տեղի չէր ունենում:
Մեկ օր անց՝ փետրվարի 28-ին, Ներքին գործերի նախարարության փոքր զորախումբ փորձեց վերջ տալ ջարդերին, սակայն ապարդյուն: Միայն այն բանից հետո, երբ կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, սպանությունները դադարեցին:
«Իզվեստիա» թերթ, 20.08.1988թ. «Փետրվարի 27-ին բազմահազարանոց ամբոխ էր հավաքվել Լենինի հրապարակում… Նրանք կոչ էին անում հարձակվել ցանկացածի վրա, ով պատկանում էր հայկական ռասային… Քաղաքի տարբեր մասերում երիտասարդների խմբեր սկսեցին հարձակվել էթնիկ հայերի վրա»:
Թոմաս դե Վաալ, լրագրող, Քարնեգի հիմնադրամի ավագ մասնագետ. «Ավազակախմբերը, որոնց քանակը տատանվում է մինչև 50 տասնյակ և ավելի, շրջում էին՝ ջարդելով ապակիներ, այրելով մեքենաներ, բայց ամենից առաջ հարձակվում համար փնտրում էին հայերի… Ավազակախմբերը կատարեցին սարսափելի վայրագություններ: Մի քանի զոհերի կացիններով այնքան դաժան էին տանջել, որ մարմինները հնարավոր չէր ճանաչել: Կանանց մերկացրել և այրել էին: Մի քանիսին բազմիցս բռնաբարել էին»:
Աղբյուր: Սև Այգի. Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով, 2003 թ.:
ԽՍՀՄ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն` զոհվածների թիվը հասնում էր 32-ի, չնայած ոչ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` թվերն ավելի բարձր էին: Հարյուրավոր մարդիկ հաշմանդամ դարձան, շատերն անհայտ կորան: Շուրջ 18,000 հայեր, թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, փախան քաղաքից:
Խորհրդային իշխանությունները զանգվածային սպանությունները մեկնաբանում էին այսպես. «Խուլիգանների խմբերը կատարում էին խուլիգանական գործողություններ»: Այսպիսով, կենտրոնացված կերպով կազմակերպված հանցագործությունները վերածվեցին առանձին քրեական գործերի, որոնցից մեծամասնությունը փոխանցվեց Ադրբեջանի դատարանների իրավասությանը: Ութսուն ձերբակալվածներից ընդամենը մեկը դատապարտվեց մահվան, մնացածը դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրման, շատերը՝ պայմանական: Հանցագործության կազմակերպիչները մինչ օրս բացահայտված չեն:
Ֆրենկ Փալոն, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ. «Այս հանցագործությունները երբեք պատշաճ կերպով չեն հետաքննվել Ադրբեջանի կառավարության կողմից, և կազմակերպիչներից և կատարողներից շատերն էլ ազատ են արձակվել»:
Աղբյուր. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զեկույց, 2006 թ. փետրվարի 28, հասանելի է՝ http://wvvw.anca.org/press_ releases/press_releases.php?prid=905
Անդրեյ Սախարով, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր. «Եթե Սումգայիթից առաջ ինչ-որ մեկը կասկած ուներ, թե Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա այս ողբերգությունից հետո ոչ ոք չունի այդպես պնդելու բարոյական իրավունքը»:
Աղբյուր. Ա. Սախարովի նամակից` ուղղված Մ. Գորբաչովին, 1988 թ. օգոստոս, տպագրված «Նեզավիսիմայա գազետա»–ում, 27.10.1992 թ. (Ռուսաստան)
Սումգայիթի ջարդերի մանրամասն նկարագրության համար տե´ս Սումգայիթյան Սինդրոմը: Ռասիզմի անատոմիան Ադրբեջանում (ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս գրքի որոշ լուսանկարներ սարսափելի են: Թողնում ենք դիտողների հայեցողությանը:)
Բաքվի ջարդեր – 1990 թ.
1990 թվականի հունվարի 12-ից Խորհրդային Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքում բռնկվեցին հայերի դեմ մեկշաբաթյա ջարդեր: Բաքվի Լենինի հրապարակում մեծ բազմություն էր հավաքվել, իսկ գիշերը Ադրբեջանի ժողովրդական ճակատի ցուցարարներից տարբեր խմբեր բաժանվեցին և սկսեցին հարձակվել հայերի վրա: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ այստեղ նրանք գործում էին ծայրահեղ դաժանությամբ. հայկական թաղամասը դարձավ զանգվածային սպանությունների տարածք: Հայ խաղաղ բնակիչներին ծեծեցին, կենդանի այրեցին, խոշտանգեցին, սպանեցի և վտարեցին քաղաքից:
Իզվեստիա» թերթ, 15.01.1990 թ.. «1990 թվականի հունվարի 13-ին` ժամը 17:00-ից հետո, մոտ 50,000 մարդ լքեց հանրահավաքը Լենինի հրապարակից, բաժանվեց խմբերի և սկսեց ջարդը՝ ավերածությամբ, հրկիզմամբ, բռնաբարությամբ և սպանությամբ:
Կային ճշտված հաղորդումներ այն մասին, որ հարձակումներն ինքնաբուխ չեն եղել, քանի որ պատասխանատուներն ունեցել են հայ բնակիչների ցուցակներ: Այդ ժամանակ Բաքվում բնակվում էր մոտ 250,000 հայ: Որպես բռնության և ջարդերի ուղեցույց` հարձակվողներին տրվել էին Բաքվի քարտեզներ, որտեղ խաչերով նշված էին հայերով խիտ բնակեցված տարածքները:
Ռոբերտ Քուշեն, Human Rights Watch-ի թղթակից. «Ջարդերը բոլորովին ինքնաբուխ չեն եղել կամ գուցե ընդհանրապես, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ և նրանց հասցեները»:
Աղբյուր. Հակամարտություն Խորհրդային միությունում. Սև հունվար Ադրբեջանի համար, Human Rights Watch, 1991թ.-ի մայիս:
Վագիֆ Հուսեյնով, Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավար (1989-1991). «Բաքվի անկարգությունները մանրամասն պլանավորված էին ժողովրդական ճակատի կողմից: Ամանորի նախօրեին հոծ զանգվածը ոչնչացրեց Իրանի հետ պետական սահմանը. հունվարի 11-ին Բաքվում սկսվեցին ջարդերը: Մոտ 40 խումբ (յուրաքանչյուրում 50-300 մարդ) շրջում էին քաղաքում»:
Աղբյուրը. «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթ, 2004 թ.-ի փետրվարի 6:
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ակտիվացան նրանց ճնշումների, էթնիկ զտումների և ահաբեկչական քաղաքականության հետ միասին: Ղարաբաղյան շարժման ակտիվ անդամներն աճող տեմպով հետապնդվում էին և ձերբակալվում իրական «քրեական գործերի» կեղծ պատրվակներով:
1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվի ջարդերի և կոտորածների զոհ դարձավ շուրջ 400 հայ: Մի քանի հազարը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան: 1988-1990 թթ. ժամանակահատածում Բաքվում բնակվող հարյուր հազարավոր հայեր զրվեցին իրենց բնակության վայրից՝ բռնի աքսորվելով իրենց տներից:
Ազատություն ռադիոկայան, 1990 թ.-ի հունվարի 15, 06:46. «Ադրբեջանի մայրաքաղաքում ապրող ռուսները վկայում են սարսափելի տեսարանների մասին, թե ինչպես էր ադրբեջանցի ֆանատիկ ամբոխն իրենց հարևաններին գնդակահարում մոտ նշանակետից, նետում պատշգամբներից, կենդանի այրում և նույնիսկ մասնատում:
Բաքվի ջարդերի մանրամասն նկարագրության համար տե´ս Սումգայիթյան Սինդրոմը: Ռասիզմի անատոմիան Ադրբեջանում (ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս գրքի որոշ լուսանկարներ սարսափելի են: Թողնում ենք դիտողների հայեցողությանը:)
Մարաղայի կոտորած – 1992թ.
1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում դաժանորեն սպանվեց մոտ 50 մարդ: Եվս 49-ը պատանդ վերցվեցին, այդ թվում՝ 9 երեխա, 18 կին և 3 տարեցներ, որոնցից մեկը` կույր: Խաղաղ բնակիչներն առանց բացառության ենթարկվել են խոշտանգումների: Ադրբեջանցի զինվորները մասնատել, այրել կամ պղծել են մահացածների մարմինները: Մինչ օրս պատանդներից 19-ի ճակատագիրը մնում է անորոշ:
Քուինսբերիի բարոնուհի Քերոլայն Քոքս, Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիա. «Այն, ինչ մենք տեսանք, թե ինչպես է նկարագրվում [...] Մարաղայում այդ օրերին արված լուսանկարները ցույց տվեցին այնտեղ իրականացված սպանդի սարսափը. գլխատված և ածխացած մարմիններ, երեխաների աճյուններ, արյունոտ հող և մարդկային մարմինների կտորներ լցված այն տարածքում, որտեղ ադրբեջանցիները սղոցել էին մարդկանց, մինչդեռ նրանք դեռ կենդանի էին: Մենք տեսանք մանգաղներ` վրան չորացած արյուն, որոնք օգտագործվել էին մարմինները մասնատելու համար… Մարաղայի բնակիչներին սպանելով՝ ադրբեջանցիները թալանեցին և այրեցին գյուղը»:
Մարաղայի կոտորածի մանրամասն նկարագրության համար տե´ս Սումգայիթյան Սինդրոմը: Ռասիզմի անատոմիան Ադրբեջանում (ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս գրքի որոշ լուսանկարներ սարսափելի են: Թողնում ենք դիտողների հայեցողությանը:)