Զինվորական հաշվառում եվ ծառայություն
Զինվորական հաշվառում եվ ծառայություն
Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է 18 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների համար: Զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ, անց է կացվում տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ: Նույն որոշմամբ՝ սահմանվում է զորակոչի ժամկետը: Զինվորական ծառայության ծամկետը 2 տարի է։
ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառված են զինվորական պահեստազորում, կարող են զորակոչվել ծառայության զորահավաք հայտարարվելու դեպքում:
Զինվորական ծառայությունից խուսափելը համարվում է հանցագործություն և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով`
- Առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- Մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.
- Ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդված:
Զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է առողջական վիճակի պատճառով և ընտանեկան պայմաններից ելնելով: Տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդված:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2024 թվականի փետրվարի 12-ից ուժի մեջ են մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումները և փոփոխությունները, որոնց համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստացած 27-37 տարեկան արական սեռի անձինք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության։
- Օրենքի գործողությունը տարածվում է նրանց վրա, ովքեր.
1. Մինչև 27 տարեկանը խուսափել են զինվորական ծառայությունից.
Ըստ այդմ՝ նրանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կարող են ծառայել 2 տարի և այդ կերպ ազատվել քրեական հետապնդումից կամ վճարել տուգանք, որի չափը տատանվում է՝ տվյալ անձի կողմից զինվորական ծառայության ժամկետի համապատասխան ընտրությամբ կամ զինծառայությունից լրիվ ազատումով։
2. 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացածները.
Զինվորական ծառայությունից ազատվում են նրանք, ովքեր մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն առնվազն 1 տարի ծառայել են այլ երկրի զինված ուժերում կամ անցել են այլընտրանքային ծառայության 1,5 տարի ժամկետով:
3. Այս կամ այն պատճառով հաշվառված չեն եղել և, հետևաբար, հաշվառումից հետո ենթակա են զինվորական ծառայության:
- Օրենքը չի տարածվում մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց վրա.
- Օրենքը հետադարձ ուժ չունի:
Հիշեցում.
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՀՀ
ժամանակավոր կացության կարգավիճակ /1 տարի/,
մշտական կացության կարգավիճակ /5 տարի/,
հատուկ կացության կարգավիճակ /հատուկ անձնագիր 10 տարի/,
ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԶԻՆԱԿՈՉԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Կոնտակտային տվյալներ
Զինվորական ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը
Երևան, Բագրևանդի 5
Թեժ գծի հեռ՝.1-28; +374-12-210000
Կայք էջ՝ http://www.mil.am
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն
Երևան, Բաբայան 6, հեռ.՝ (010) 201 568