ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Ուրախ ենք, որ այցելել եք մեր պաշտոնական կայքէջ: Այստեղ կարող եք գտնել մեր գրասենյակի գործունեության, առաքելության, աշխատանքի ուղղությունների, ինչպես նաև իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն: Մենք փորձել ենք հնարավորինս հասանելի, մատչելի և արդյունավետ հարթակ ստեղծել: Յուրաքանչյուր առաջարկի կամ հարցման դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել կայքի ստորին հատվածում նշված կոնտակտային տվյալներով կամ սկսելով առցանց նամակագրություն աջ մասում գտնվող պատուհանի միջոցով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆՀազարամյակներ շարունակ հայ ազգը յուրօրինակ կամուրջ է հանդիսացել Արևելքի և Արևմուտքի միջև: Պետականության կորստի և բազմաթիվ օտար արշավանքների հետևանքով՝ միջնադարից սկսած հարևան երկրներում և այլ տարածաշրջաններում ձևավորվել են հայկական գաղթօջախներ: Ցեղասպանության արդյունքում՝ հարյուր հազարավոր փրկված հայեր ապաստան են գտել աշխարհի տարբեր կողմերում՝ ձևավորելով, ինչպես ընդունված է այսօր ասել, «դասական սփյուռքը»: Վերջինս հետագայում ընդլայնվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած տնտեսական և տարածաշրջանային ճգնաժամի հետևանքով:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԼՈՒՐԵՐ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
14 Հուլ 2025

Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա
07 Հուլ 2025

Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Իսպանիա
05 Հուլ 2025
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
Եթե ցանկանում եք մեզ հետ մշտական կապի մեջ լինել, էլեկտրոնային տարբերակով ստանալ բոլոր նորությունները, ծրագրերն ու հայտարարությունները, տեղեկանալ Հայաստան-սփյուռք գործակցության մանրամասներին, ապա կարող եք լրացնել Ձեր տվյալները ստորև և միանալ մեզ: