իԳործ
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
27 Փետրվարի 2025
Ավարտ
14 Ապրիլի 2025
Նպատակ
ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագիր
իԳործ 2025 թ.- ի նկարագրություն
Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2025 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում մեկ տարի ժամկետով:
Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտվելուց հետո սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման և հետազոտությունների իրականացման գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝
- ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
 - կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում,
 - առողջության ապահովագրություն,
 - մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։
 
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել մարզերում:
Դիմելու չափորոշիչներ
Ծրագրին հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
 - Առնվազն 5 տարվա աշխատանք/ուսում սփյուռքում
 
Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։
նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝
- Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
 - Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
 - Ռազմական գիտություններ
 - Մշակութաբանություն
 - Հոգեբանություն
 - Կրթություն
 - Իրավագիտություն
 - Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
 - Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
 - Աղետների և ռիսկերի կառավարում
 - Բնապահպանություն
 - Գյուղատնտեսություն
 - Զբոսաշրջություն (տուրիզմ)
 - Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
 - Ճարտարագիտություն
 - Ճարտարպետություն
 - Բժշկություն և առողջապահական գիտություններ
 - Միջազգային բիզնես
 - Ֆինանսներ
 - Վիճակագրություն
 - Տնտեսագիտություն
 
Հայտադիմումներ
«իԳործ» 2025թ․ ծրագրի հայտադիմումների ընդունումն ավարտված է։
Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել է շուրջ 300 մասնագետ 34 երկրներից:
Ծրագրի հաջորդ փուլը կընթանա հարցազրույցի ձևաչափով:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝    +374 10 515 514, +374 10 515 538, +374 96 515 538 (WhatsApp)
 
Մասնակիցներ
►2024
Շրջանավարտներ
► 2020
► 2021
► 2022
► 2023