ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն: Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆՀազարամյակներ շարունակ հայ ազգը յուրօրինակ կամուրջ է հանդիսացել Արևելքի և Արևմուտքի միջև: Պետականության կորստի և բազմաթիվ օտար արշավանքների հետևանքով՝ միջնադարից սկսած հարևան երկրներում և այլ տարածաշրջաններում ձևավորվել են հայկական գաղթօջախներ: Ցեղասպանության արդյունքում՝ հարյուր հազարավոր փրկված հայեր ապաստան են գտել աշխարհի տարբեր կողմերում՝ ձևավորելով, ինչպես ընդունված է այսօր ասել, «դասական սփյուռքը»: Վերջինս հետագայում ընդլայնվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած տնտեսական և տարածաշրջանային ճգնաժամի հետևանքով:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԼՈՒՐԵՐ

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ
23 Մրտ 2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ
21 Մրտ 2023

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը
20 Մրտ 2023
ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ
ՆՎԻՐԱԲԵՐԵԼԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) օգնում է հաղթահարել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների և հաշմանդամություն ձեռք բերած հերոսների և նրանց ընտանիքների ֆինանսական խնդիրները:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
Եթե ցանկանում եք մեզ հետ մշտական կապի մեջ լինել, էլեկտրոնային տարբերակով ստանալ բոլոր նորությունները, ծրագրերն ու հայտարարությունները, տեղեկանալ Հայաստան-սփյուռք գործակցության մանրամասներին, ապա կարող եք լրացնել Ձեր տվյալները ստորև և միանալ մեզ: