Զարեհ Սինանյան
Համառոտ տեղեկություն
Պաշտոն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ծննդյան տարեթիվ
1973
Ծննդավայր
Երևան
Կրթություն
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թ.- ին Երևանում: Հաճախել է թիվ 172 դպրոցը: 1988 թվականին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում: Սինանյանը սովորել է Բըրբանքի Ջոն Մուիրի միջնակարգ դպրոցում և ավարտել տեղի ավագ դպրոցը: 1997 թվականին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է քաղաքագիտության և պատմության բակալավրի կոչում: Այնուհետև ուսանել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական բաժինում, ստացել է իրավաբանի կոչում: Իրավաբանական ուսումնառության ժամանակ Սինանյանը աշխատել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովում և պրակտիկա անցել Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանի դատավոր Էրլ Ջոնսոնի մոտ: Իրավաբանական բաժինը ավարտելուց հետո մուտք է գործել քաղաքացիական դատավարության ծառայություն և աշխատել մի շարք փաստաբանական ընկերություններում, ապա ղեկավարել սեփական իրավաբանական գրասենյակը:
Աշխատանք
2006 թ.-ին Սինանյանը նշանակվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի զբոսայգիների, հանգստի և համայնքային ծառայությունների հանձնաժողովի Հանձնակատար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչ 2008 թվականը: 2009 - 2011 թթ. եղել է Համայնքների զարգացման ուղղության դրամաշնորհային խորհրդատվական հանձնաժողովի նախագահը: Նույն հանձնաժողովի Հանձնակատարի պաշտոնն է ստանձնել նաև 2008-ից 2013 թվականներին:
2013 թ.-ին Սինանյանը ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ դառնալով Հայաստանում ծնված առաջին քաղաքական գործիչը, որը ստանձնեց այդ պաշտոնը Գլենդելում՝ Հայաստանից դուրս կենտրոնացված ամենամեծ սփյուռքյան համայնքում: 2013-ի ապրիլից մինչև 2014-ի ապրիլը, և 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլը եղել է Գլենդելի բնակարանային գործակալության նախագահ, ինչպես նաև Գլենդելի տնտեսական զարգացման կորպորացիայի հիմնադիր-նախագահ և Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության փոխնախագահ։
Սինանյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել 2014 թվականի ապրիլից մինչև 2015-ի ապրիլը և 2018 թվականի ապրիլից մինչև 2019-ի ապրիլը:
2017 թ.-ի մայիսից մինչև 2019 թ.-ի հունիսը Սինանյանը աշխատել է որպես «Eco-Rapid Transit» երկաթուղային կառույցի նախագահ և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրինության նախագահ: 2017 թ.-ի մարտից մինչև 2019թ.-ի հունիսը Սինանյանն աշխատել է Հարավային Կալիֆոռնիայի մետրոպոլիայի ջրային ռեսուրսների և կառավարությունների ասոցիացիայի տնօրենների խորհուրդում։
2019 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Նշանակումից ի վեր բնակվում է Հայաստանում:
Այլ
Քաղաքական պատկանելություն
Անկուսակցական
Ամուսնական կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Զարեհ Սինանյանը հյուրընկալվել է Նիցցայի քաղաքապետարանում
17 Դեկտեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայի քաղաքապետարանում մասնակցել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի և քաղաքային խորհրդի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Գլխավոր հանձնակատարի այցի։
Ամբողջ նյութըԶարեհ Սինանյանը մասնակցել է Նիցցայի «Պարսամյան» հայկական դպրոցի տարեդարձին նվիրված միջոցառմանը
17 Դեկտեմբերի 2024
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայում մասնակցել է «Պարսամյան» ամենօրյա հայկական դպրոցի 38-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ամբողջ նյութըԶարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսահայերի համաժողովին
16 Դեկտեմբերի 2024
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսահայերի համաժողովին։
Ամբողջ նյութըՀանդիպում ֆրանսահայ երիտասարդների հետ
16 Դեկտեմբերի 2024
Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա։
Ամբողջ նյութըԶարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Դանիել Քյուրքչյանի «Aspen Institute France»-ի ներկայացուցիչների հետ
16 Դեկտեմբերի 2024
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքչյանի, «Aspen Institute France» միջազգային ոչ առևտրային կազմակերպության փոխնախագահ Ժան Քրիստոֆ Բասի, ինստիտուտի անդամների ու համագործակցող շրջանակների հետ։
Ամբողջ նյութըԶարեհ Սինանյանը «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակներում հանդես է եկել որպես բանախոս
07 Հոկրեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս հանդես է եկել «ԴիջիԹեք 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «DigiTalks» ձևաչափի քննարկմանը, որը կրել է «Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը՝ օգտագործելով սփյուռքի ընդարձակ ցանցը» խորագիրը։
Ամբողջ նյութըՀամաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա աշխատանքներն ամփոփվեցին
20 Սեպտեմբերի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արտերկրի հույների և Հունաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և իրավական/քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Մայրա Միրոջանին:
Ամբողջ նյութըԱվարտվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին օրը
18 Սեպտեմբերի 2024
Երևանում ընթանում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
Ամբողջ նյութըՀանդիպում Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի հետ
30 Հունվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի հետ:
Ամբողջ նյութըՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ամանորյա շնորհավորական խոսքը
31 Դեկտեմբերի 2023
2023 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակել է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով առողջ երկխոսության, փոխվստահության, փոխպատասխանատվության, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ապահովման իր արժեքներին:
Ամբողջ նյութըՀանդիպում ՌԱԿ ներկայացուցիչների հետ
17 Հոկրեմբերի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Կարադանայանին, հանրապետական վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանին և վարչության փոխնախագահ Կարեն Կակոյանին:
Ամբողջ նյութըԶարեհ Սինանյանը մասնակցել է DigiTec 2023 ցուցահանդեսին
16 Հոկրեմբերի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդես «ԴիջիԹեք 2023», որն այս տարի անցկացվում էր «Տեխնոլոգիան ամենուր է» խորագրի ներքո։ DigiTec 2023-ի առանցքային թեման էր տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
Ամբողջ նյութըԳլխավոր հանձնակատարը հանդիպել է AIWA-ի ներկայացուցիչների հետ
03 Հոկրեմբերի 2023
ՀՀ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (Armenian International Women’s Association/AIWA) նախագահ Սիլվա Խաչիկեանի, վարչության անդամ Ցոլին Սարեանի և կազմակերպության ներկայացուցիչներ Անի Այվազեանի և Անի Պարսումի հետ։
Ամբողջ նյութըՄեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024թթ․ ծրագիրը
27 Սեպտեմբերի 2023
Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները։
Ամբողջ նյութըՀանդիպում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
26 Սեպտեմբերի 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ամբողջ նյութըԼեհաստանում բացվել է հայ-լեհական հարաբերություններին նվիրված խաչքար
27 Հունիսի 2023
Լեհաստան այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655 ամյակին և հայ֊լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանը և այլք:
Ամբողջ նյութըՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքը
30 Դեկտեմբերի 2022
2022 թվականը մոտեցավ իր ավարտին: Այս տարի մեր հայրենիքը բախվեց և շարունակում է բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների՝ մնալով հավատարիմ իր անկախությանն ու ժողովրդավարությանը, զարգացման ճանապարհին:
Ամբողջ նյութըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլի 2022
Այսօր համայն հայությունը ոգեկոչում և իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին:
Ամբողջ նյութըՏեսանյութ. Գլխավոր հանձնակատարի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը
26 Փետրվարի 2022
Ուկրաինահայության իրավիճակի, Ֆրանսիա կատարած այցի արդյունքների, Հայաստան-սփյուռք հարաբերությունների և հայրենադարձության մասին է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը:
Ամբողջ նյութըՏեսանյութ. Շրջակա միջավայրի նախարարության «իԳործ»-ականները
25 Փետրվարի 2022
«Հույս ունենք, որ գոնե նվազագույն չափով կկարողանանք դրական փոփոխություններ իրականացնել մեր պետական համակարգում»,-ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ամբողջ նյութը