Զարեհ Սինանյան

Համառոտ տեղեկություն
Պաշտոն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ծննդյան տարեթիվ
1973
Ծննդավայր
Երևան
Կրթություն
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թ.- ին Երևանում: Հաճախել է թիվ 172 դպրոցը: 1988 թվականին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում: Սինանյանը սովորել է Բըրբանքի Ջոն Մուիրի միջնակարգ դպրոցում և ավարտել տեղի ավագ դպրոցը: 1997 թվականին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է քաղաքագիտության և պատմության բակալավրի կոչում: Այնուհետև ուսանել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական բաժինում, ստացել է իրավաբանի կոչում: Իրավաբանական ուսումնառության ժամանակ Սինանյանը աշխատել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովում և պրակտիկա անցել Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանի դատավոր Էրլ Ջոնսոնի մոտ: Իրավաբանական բաժինը ավարտելուց հետո մուտք է գործել քաղաքացիական դատավարության ծառայություն և աշխատել մի շարք փաստաբանական ընկերություններում, ապա ղեկավարել սեփական իրավաբանական գրասենյակը:
Աշխատանք
2006 թ.-ին Սինանյանը նշանակվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի զբոսայգիների, հանգստի և համայնքային ծառայությունների հանձնաժողովի Հանձնակատար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչ 2008 թվականը: 2009 - 2011 թթ. եղել է Համայնքների զարգացման ուղղության դրամաշնորհային խորհրդատվական հանձնաժողովի նախագահը: Նույն հանձնաժողովի Հանձնակատարի պաշտոնն է ստանձնել նաև 2008-ից 2013 թվականներին:
2013 թ.-ին Սինանյանը ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ դառնալով Հայաստանում ծնված առաջին քաղաքական գործիչը, որը ստանձնեց այդ պաշտոնը Գլենդելում՝ Հայաստանից դուրս կենտրոնացված ամենամեծ սփյուռքյան համայնքում: 2013-ի ապրիլից մինչև 2014-ի ապրիլը, և 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլը եղել է Գլենդելի բնակարանային գործակալության նախագահ, ինչպես նաև Գլենդելի տնտեսական զարգացման կորպորացիայի հիմնադիր-նախագահ և Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության փոխնախագահ։
Սինանյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել 2014 թվականի ապրիլից մինչև 2015-ի ապրիլը և 2018 թվականի ապրիլից մինչև 2019-ի ապրիլը:
2017 թ.-ի մայիսից մինչև 2019 թ.-ի հունիսը Սինանյանը աշխատել է որպես «Eco-Rapid Transit» երկաթուղային կառույցի նախագահ և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրինության նախագահ: 2017 թ.-ի մարտից մինչև 2019թ.-ի հունիսը Սինանյանն աշխատել է Հարավային Կալիֆոռնիայի մետրոպոլիայի ջրային ռեսուրսների և կառավարությունների ասոցիացիայի տնօրենների խորհուրդում։
2019 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Նշանակումից ի վեր բնակվում է Հայաստանում:
Այլ
Քաղաքական պատկանելություն
Անկուսակցական
Ամուսնական կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները
11 Մարտի 2021
Օրեր առաջ անհայտ անձինք Միքայել Նալբանդյանի արձանի հարակից հատվածում գտնվող «Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները,
Ամբողջ նյութը
«իԳործ» 2020 ծրագրի օրագրեր
10 Մարտի 2021
Նարեն՝ Չինաստանից, Անին՝ Ռուսաստանից, Արազը՝ ԱՄՆ-ից տեղափոխվել են Հայաստան աշխատելու ՀՀ կառավարությունում։
Ամբողջ նյութը
Գլխավոր հանձնակատարն այցելել է Եկատերինբուրգ քաղաք
09 Մարտի 2021
Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք:
Ամբողջ նյութը
Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Ուրալի հայ համայնքներ
08 Մարտի 2021
Առաջին անգամ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն:
Ամբողջ նյութը
Գլխավոր հանձնակատարը բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
04 Մարտի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ամբողջ նյութը
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ
03 Մարտի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ:
Ամբողջ նյութը
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին
03 Մարտի 2021
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին:
Ամբողջ նյութը
«Կռունկ» հայ համայնքի հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումար
02 Մարտի 2021
Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրեց հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին մասնակցեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ամբողջ նյութը
Հանդիպում «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ
01 Մարտի 2021
Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր:
Ամբողջ նյութը
Հանդիպում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
28 Փետրվարի 2021
Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Ամբողջ նյութը
«Իմ դպրոցը բազմազգ է, ինչպես Նոյան տապանը»
27 Փետրվարի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր դպրոցն այսպես է անվանել տնօրեն Գայանե Աբրահամյանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում:
Ամբողջ նյութը
Հանդիպում Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ
26 Փետրվարի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 25-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Ամբողջ նյութը
Զարեհ Սինանյանն այցելեց Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր
25 Հունվարի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր:
Ամբողջ նյութը
Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին
01 Օգոստոսի 2020
Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։
Ամբողջ նյութը
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին
29 Հուլիսի 2020
«ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադարձ է կատարել վերջին շրջանում սփյուռքի տարբեր համայնքներում ադրբեջանական ագրեսիվ գործողություններին և կատարել մի շարք կարևոր շեշտադրումներ.
Ամբողջ նյութը
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սփյուռքի և միջազգային համագործակցության միջոցառումները
23 Հունիսի 2020
Բանախոսները ներկայացնում են Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սփյուռքի և միջազգային համագործակցության միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, հայտնում նոր նախաձեռնությունների մասին:
Ամբողջ նյութը
Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ
18 Հունիսի 2020
«Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինարը՝ ուղիղ միացմամբ
Ամբողջ նյութը
«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր
05 Հունիսի 2020
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:
Ամբողջ նյութը
9 մլն դոլարի ներդրում սփյուռքից
07 Մայիսի 2020
Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք:
Ամբողջ նյութը