ՀՀ վարչապետի կողմից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության հաստատումով 2019 թվականի հունիսի 11-ից իր գործունեությունը սկսեց մեր գրասենյակը: Այն Հայաստան-սփյուռք հարաբերությունների գլխավոր պատասխանատու օղակն է, որը մշակում և իրականցնում է այդ գործակցության ռազմավարությունն ու տարվող քաղաքականությունը, աջակցում հայրենադարձության և ինտեգրման գործընթացի ակտիվացմանը, ուսումնասիրում, հավաքագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը, ծրագրեր մշակում այն հայաստանյան կյանքում ներգրավելու ուղղությամբ և այլն: Գրասենյակը ղեկավարում է Սառա Անջարգոլյանը, ով հայրենադարձ է։ Կառույցը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցից մի քանիսում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: