Մեր Հայեցակարգը
Մեր աշխատանքը նվիրված է և՛ հայաստանաբնակների, և՛ համաշխարհային հայկական սփյուռքում բնակվողների ապագայի և հեռանկարների բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանմանը և հայ ժողովրդի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը: Հայաստանի և սփյուռքի հզորությունն ու կենսունակությունը կախման մեջ միմյանցից, և մեր նպատակներն ու քաղաքականությունը նպատակաուղղված են ընդհանուր հետաքրքությունների առաջմղմանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործում է որպես կարևորագույն կամուրջ՝ համախմբելով համահայկական ներուժը և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին լիովին ներգրավելով հայրենիքի կյանքին: Սփյուռքի ակտիվ մասնակցությամբ և նվիրվածությամբ մենք կարող ենք ստեղծել այն հայրենիքը, որի մասին բոլորս ենք երազում՝ այս ճանապարհով ամրապնդելով և հզորացնելով նաև սփյուռքը:
Կարդացեք Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությամբ կատարած մեր աշխատանքի ամփոփումը եռամյա զեկույցում: