Մուշեղ Ղուկասյան

Համառոտ տեղեկություն
Պաշտոն
Գրասենյակի Ղեկավար
Կրթություն
Մուշեղ Ղուկասյանը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում:
2010 - 2014 թթ. - Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2015 - 2017 թթ. - Սովորել է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:
Աշխատանք
2016 - 2018 թթ. - աշխատել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում որպես փորձագետ
2018 - 2020 թթ. - աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչությունում որպես ավագ հարկային տեսուչ
2020 - 2022 թթ. - աշխատել է «ԺԱԿ ԵՎ ԳՈՌ» ՍՊԸ-ում որպես իրավաբան
2022 թթ. հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար:
Նորություններ ԵՎ հայտարարություններ

Երևանում բացվեց հայ-լեհական դարավոր բարեկամությունը խորհրդանշող խաչքար
17 Մայիսի 2023
Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, հոգևոր հայրեր, պետական պաշտոնյաներ:
Ամբողջ նյութը
Լեհաստանի պետքարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ
15 Մայիսի 2023
Այցով Հայաստանում է գտնվում Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը։ Նա Երևանում է մասնակցելու հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը:
Ամբողջ նյութը