Ավարտվել է գրասենյակի ղեկավարի այցը Բարսելոնա
02 Ապրիլի 2024
Բարսելոնա աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է Եվրահայկական 24֊րդ խաղերի փակման պաշտոնական արարողությանը։ Նա ներկաներին է փոխանցել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը, որից հետո գավաթներ է հանձնել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:
Այցի ընթացքում Մուշեղ Ղուկասյանն այցելել է «Հայք» միության պարի դպրոց և հանդիպել միության ղեկավար Հայկ Եղիազարյանի, դպրոցի աշակերտների և ծնողների հետ։ Գրասենյակի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի գործունեությանն ու խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը։
Սանտա Կոլոմայի «Արարատ» հայկական ասոցիացիայի ղեկավար Սարգիս Հակոբյանի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ասոցիացիայի և գրասենյակի միջև տարաբնույթ ծրագրերի շուրջ համագործակցության վերաբերյալ։
Մուշեղ Ղուկասյանը Església de la Mare de Déudels Àngels եկեղեցում մասնկացել է նաև Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին, որից հետո կարճ հանդիպում է ունեցել Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի փոխանորդ Շնորհք աբղ. Սարգսյանի և Բարսելոնայի Հայ Առաքելական եկեղեցական խորհրդի նախագահի հետ։