Գրասենյակի ղեկավարը հանդիպել է  Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի հոգևոր հովվի հետ

26 Մարտի 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն այցելել է Պրահայի Ս. Հոգի եկեղեցի և մասնակցել Ծաղկազարդի տոնին նվիրված պատարագին։

Այնուհետ գրասենյակի ղեկավարը  հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի հոգևոր հովիվ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծխական խորհրդի նախագահ Բարսեղ Վարդապետ Փիլավչյանի և  խորհրդի անդամների հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Հայր Բարսեղը ներկայացրել է Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու և համայնքի հիմնադրման պատմությունը, Ծխական խորհրդի գործունեությունն ու առկա խնդիրները։

Հանդիպմանը փոխանակվել են մտքեր համայնքի հետ գործակցության ակտիվացման հարցերի շուրջ։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office