Հանդիպումներ Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13 Հոկրեմբերի 2023

Այս շաբաթ մեր գրասենյակում և Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իրաքի Բաղդադ ու Բասրա քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Օշական սրբազան Կյուլկյուլյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրաքահայ համայնքի խնդիրներին, գրասենյակի ծրագրերին համայնքի մասնակցությանը, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office