Հանդիպում Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
11 Նոյեմբերի 2023
Իրկուտսկի հայ մշակութային միությունում կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին միության ղեկավար Հայկ Գնդլյանը ներկայացրել է միության 30-ամյա գործունեությունը, նախաձեռնությունները և հետագա անելիքները։ Նա ընդգծել է, որ համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, 2 պարախումբ, անցկացվում են երաժշտական գործիքների դասընթացներ։
Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը ողջունել է ներկաներին և ևս մեկ անգամ շնորհավորել միության 3 տասնամյակ արդյունավետ գործունեության առթիվ: Նա այնուհետ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը և աշխատանքի ուղղությունները, ապա պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի այլ հայ համայնքներից և կառույցներից հրավիրված հյուրերը համառոտ կերպով ներկայացրել են իրենց գործունեությունը: