Այցելություն Պրահայի շաբաթօրյա դպրոց
25 Մարտի 2024
Չեխիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն այցելել է Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոց և հանդիպել կրթօջախի ղեկավարության, ուսուցիչների և աշակերտների հետ։
Նա նաև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ծրագերին, խնդիրներին և կարիքներին, ինչպես նաև ներկայացրել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, Հայաստանում դպրոցի ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական նյութերի տրամադրման ներկայիս հնարավորությունները։
Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է նաև Պրահայի «Դինա դենս» պարային համույթի ներկայացմանը։ Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ և օտարազգի հյուրեր։