Մուշեղ Ղուկասյանն աշխատանքային այցով Չեխիայում է

25 Մարտի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Չեխիայի հայ համայնքում գործող կառույցների ներկայացուցիչների,  ինչպես նաև համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ։

Հանդիպմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Մուշեղ Ղուկասյանը ներկայացրել է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, իրականացված, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Նա խրախուսել է ներկաներին ակտիվ մասնակցություն ունենալ գրասենյակի ծրագրերին, ինչպես նաև աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին:

Այնուհետ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Ներկաները հարցեր են ուղղել սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման,  հայապահպանության, հայրենիքի անվտանգային խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office