Զարեհ Սինանյանը «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակներում հանդես է եկել որպես բանախոս
07 Հոկրեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս հանդես է եկել «ԴիջիԹեք 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «DigiTalks» ձևաչափի քննարկմանը, որը կրել է «Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը՝ օգտագործելով սփյուռքի ընդարձակ ցանցը» խորագիրը։
Որպես բանախոսներ քննարկմանը մասնակցել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեց և ներդրող Ադամ Կաբլանյանը և «Metacomp Technologies Inc» ընկերության տեխնոլոգիական տնօրեն Օշին Փերումյանը։ Քննարկումը վարել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված պետական ծրագրերին, խոսել գիտության և տեխնոլոգիական ոլորտներում հայկական սփյուռքի հետ համագործակցության ձևաչափերի և նոր նախաձեռնությունների մասին, ինչպես նաև պատասխանել հանդիսատեսի հարցերին։
«ԴիջիԹեք»-ը Հայաստանում անցկացվող ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Այս տարի «ԴիջիԹեք»-ն անցկացվել է հոկտեմբերի 4-ից 6-ը։