Հանդիպում ՌԱԿ ներկայացուցիչների հետ
17 Հոկրեմբերի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Կարադանայանին, հանրապետական վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանին և վարչության փոխնախագահ Կարեն Կակոյանին:
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել կուսակցության վերամիավորումը և Հայաստանում և սփյուռքում միասնական աշխատանքը: «Կարևորում եմ ձեր համատեղ ուղին, որը, վստահ եմ, արդյունավետ է լինելու: Լիահույս եմ նաև, որ ոչ միայն կշարունակեք ակտիվ աշխատանքը սփյուռքի հայ համայնքներում, այլ նաև ներգրավվածություն կունենաք ներհայաստանյան քաղաքական դաշտում»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Կուսակցության ներկայացուցիչները անդրադարձ են կատարել առաջիկա անելիքներին և նախաձեռնություններին: