Հանդիպում ֆրանսահայ երիտասարդների հետ 

16 Դեկտեմբերի 2024

Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա։ 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում Զարեհ Սինանյանը հանդիպել է ֆրանսահայ երիտասարդների հետ՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան»  ծրագրի 2024-2025թթ. մասնակիցներ Պետրոս Ասթուրյանը և Սիլվա Սահակյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ 

Զրույցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը ֆրանսահայ երիտասարդներին ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրերը, անդրադարձել 2025 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին և այլ նախաձեռնություններին։ 

Հանդիպմանը մասնակից երիտասարդները իրենց հերթին ներկայացրել են համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ 

Հարցուպատասխանի ձևաչափում քննարկվել են նաև գրասենյակի և ֆրանսահայ երիտասարդների հետ համագործակցության հնարավորությունները։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office