Նորություններ ԵՎ հայտարարություններ
 
        9 մլն դոլարի ներդրում սփյուռքից
            
                Հանձնակատար            
            
        
            Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք:
        Ամբողջ նյութը
    07 Մյս 2020
 
        Զարեհ Սինանյանը մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
        Ամբողջ նյութը
    06 Մրտ 2020
 
        Առցանց հանդիպում «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ
            
                Հանձնակատար            
            
        
            Ապրիլի 8-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ, որի ընթացքում հանձնակատարը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, սփյուռքի հետ գործակցության նոր ռազմավարությունը:
        Ամբողջ նյութը
    08 Ապր 2020
 
        Զարեհ Սինանյանն ընդունեց Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսին
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեաս Զինոնոսին (նստավայրը՝ Մոսկվա): Հանձնակատարը ներկայացրեց մեր գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, ամփոփեց անցյալ տարի օգոստոսին Կիպրոս կատարած այցի արդյունքները:
        Ամբողջ նյութը
    27 Փտր 2020
 
        Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Քննարկվեցին տարաբնույթ թեմաներ, որոնք վերաբերում էին ԱՄՆ կյանքին համայնքի ներգրավմանը, Հայաստանում տեղի ունեցած զարգացումների մասին ամերիկահայերին հավաստի տեղեկացվածությամբ ապահովմանը, ներդրումներին, բարեգործություններին և այն խնդիրներին, որոնց ամերիկահայերը բախվում են Հայաստանում:
        Ամբողջ նյութը
    20 Փտր 2020
 
         
         
         
         
         
        