Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
20 Փետրվարի 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Քննարկվեցին տարաբնույթ թեմաներ, որոնք վերաբերում էին ԱՄՆ կյանքին համայնքի ներգրավմանը, Հայաստանում տեղի ունեցած զարգացումների մասին ամերիկահայերին հավաստի տեղեկացվածությամբ ապահովմանը, ներդրումներին, բարեգործություններին և այն խնդիրներին, որոնց ամերիկահայերը բախվում են Հայաստանում: Զարեհ Սինանյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ԱՄՆ դեսպանատան հետ հայկական սփյուռքին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
