Զարեհ Սինանյանն ընդունեց Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսին
27 Փետրվարի 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեաս Զինոնոսին (նստավայրը՝ Մոսկվա): Հանձնակատարը ներկայացրեց մեր գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, ամփոփեց անցյալ տարի օգոստոսին Կիպրոս կատարած այցի արդյունքները: Կողմերն առանձնակի անդրադարձան Երևանում կայանալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը ոչ միայն երեք երկրների համագործակցության, սփյուռքների միջև ակտիվ աշխատանքի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման տեսանկյունից։
Դեսպանը կարևորեց Կիպրոսում հայ համայնքի լիակատար ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին և ակտիվ գործունեությունը: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: