Զարեհ Սինանյանը մասնակցել է Նիցցայի «Պարսամյան» հայկական դպրոցի տարեդարձին նվիրված միջոցառմանը

17 Դեկտեմբերի 2024

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայում մասնակցել է «Պարսամյան» ամենօրյա հայկական դպրոցի 38-ամյակին նվիրված միջոցառմանը։  

Գլխավոր հանձնակատարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալագիր հանձնել դպրոցի ղեկավարությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Իրավունք հանուն Հանրապետության» (UDL) կուսակցության նախագահ, Ալպ-Մարիտիմի դեպարտամենտի  ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտին, Նիցցայի քաղաքային խորհրդի պատվիրակ Պիեր Ֆիորին, Կոտ դը Ազուրի հայկական կազմակերպությունների ղեկավարներն ու համայնքի ներկայացուցիչները։