Տեսանյութ. Շրջակա միջավայրի նախարարության «իԳործ»-ականները
25 Փետրվարի 2022
«Հույս ունենք, որ գոնե նվազագույն չափով կկարողանանք դրական փոփոխություններ իրականացնել մեր պետական համակարգում»,-ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Հենց այդ ուղղությամբ են աշխատում Արին Գապասագալեանի և Տաթևիկ Մանուչարյանի նման 40-ից ավելի սփյուռքահայ մասնագետները, ովքեր Հայաստան են եկել «իԳործ» ծրագրի շրջանակներում: Լիբանանահայ Արինը էկոտուրիզմի փորձագետ է, իսկ ամերիկահայ Տաթևիկը կենտրոնացած է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վրա:
Եթե ցանկանում եք աշխատել Հայաստանի պետական համակարգում և ձեր գիտելիքներն ու փորձը ներդնել հայրենիքի զարգացման գործում, ապա մարտի 10-ից դիմեք «իԳործ» 2022-ին: