Զարեհ Սինանյանը մասնակցել է DigiTec 2023 ցուցահանդեսին
16 Հոկրեմբերի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդես «ԴիջիԹեք 2023», որն այս տարի անցկացվում էր «Տեխնոլոգիան ամենուր է» խորագրի ներքո։ DigiTec 2023-ի առանցքային թեման էր տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։ Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել սփյուռքահայերի կողմից ներկայացված ընկերությունների ներգրավվածությունը:
Այս տարի «DigiTec 2023»-ն ունեցել է ավելի քան 60 հազար այցելու տասնյակ երկրներից և մասնակից 120 ընկերություններ: