Հանդիպում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
26 Սեպտեմբերի 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Շնորհավորելով հյուրին ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը համոզմունք է հայտնել, որ կողմերին կհաջողվի շարունակել ՀՀ-ԵՄ արդյունավետ համագործակցությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:
Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքներին՝ ուղղված առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Այս համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական սփյուռքի ներուժի ներգրավման հարցերին և միջազգային կառույցների հետ համագործակցության ձևաչափերին։
Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը՝ ելնելով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից։