Քայլ դեպի տուն
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
03 Օգոստոսի 2020
Ավարտ
28 Օգոստոսի 2020
Նպատակ
Հայրենաճանաչություն և հոգեբանական հայրենադարձություն
Հղումներ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի օգոստոսի 3-28-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով (1-ին փուլ՝ օգոստոսի 3-14, 2-րդ փուլ՝ օգոստոսի 17-28) իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը, որը ներառում է՝
- Հայոց լեզվի դասընթացներ,
- Պատմաճանաչողական դասընթացներ,
- Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
- Ինտերակտիվ քննարկումներ,
- Բանավեճի ակումբ,
- Կրթական խաղեր,
- Հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- Հանդիպումներ նախորդ տարվա ծրագրի մասնակիցների հետ,
- Աշխատարաններ,
- Համայնքային նախագծեր:
Սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորելու մայրենի լեզուն, նաև հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչելու իրենց հայրենիքը:
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 20-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
Հեռ.՝ +374 93 492 976 (WhatsApp, Viber), +374 10 585 601 (702), +374 60 500 830
Էլ. փոստի հասցե՝ iskuhi.azizyan@gov.am