Զինվորական հաշվառում եվ ծառայություն
Բովանդակություն
Զինվորական հաշվառում եվ ծառայություն
Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների համար: Զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ, անց է կացվում տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ: Նույն որոշմամբ՝ սահմանվում է զորակոչի ժամկետը: Զինվորական ծառայության ծամկետը 2 տարի է։
27-ից մինչև 50 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառված են զինվորական պահեստազորում, կարող են զորակոչվել ծառայության զորահավաք հայտարարվելու դեպքում:
Զինվորական ծառայությունից խուսափելը համարվում է հանցագործություն և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով`
- Առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- Մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.
- Ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդված:
Զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է առողջական վիճակի պատճառով և ընտանեկան պայմաններից ելնելով: Տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդված:
Կոնտակտային տվյալներ
Զինվորական ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը
Երևան, Բագրևանդի 5
Թեժ գծի հեռ.1-28; +374-12-210000
Կայք էջ http://www.mil.am