Ալբանիա
Ըստ պատմական գրառումների ՝ առաջին հայերը ժամանել են Ալբանիա 1913 թվականին: Նրանց թիվն ավելացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժամանելուց, որոնք հիմնականում գալիս էին Հունաստանից և Սիրիաից: 1922-1924թթ., Զոգու թագավորի իշխանության օրոք, Ալբանիայում բնակություն է հաստատել 30-ից 50 հայ ընտանիքներ: Այս թվում եր, ազգությամբ հայ, դոկտոր Փոթուրլյանը (Մոկինին) ով թագավոր Զոգուի անձնական բժիշկն էր:
Ալբանիայում ժողովրդավարական գործընթացների ծավալման արդյունքում 1990-ական թվականների սկզբին համայնքի ազգային կյանքը վերսկսել է աշխուժանալ և, հետզհետե հիմնվել են հայկական կառույցներ՝ Հայկական մշակութային ընկերությունը (1991թ.) և Ալբանիայի հայ միությունը (1997թ.): Ալբանիայի կառավարության թույլտվությամբ 1990 թվականին Տիրանայի Կաթողիկե եկեղեցում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղապսանության զոհերի։
Ներկայում, Ալբանիայում, հիմնականում մայրաքաղաքում, ինչպես նաև Վլյորա և Դուրրես քաղաքներում բնակվում է շուրջ 300 հայ։ Երկրում հայկական եկեղեցի, դպրոց և լրատվամիջոց չկա: