Ֆինլանդիա
Ֆինլանդիայում հայերի հաստատվելու մասին տեղեկությունները գալիս են դեռևս 17-րդ դարից, երբ Նոր Ջուղայի վաճառականներն առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի հետ, թեպետ մշտական ապրողներ մինչև 2000-ական թվականները շատ քիչ են եղել:
Ֆինլանդահայերի թվաքանակն այժմ շուրջ 1200 է։ Նրանք հիմնականում տեղափոխվել են ԽՍՀՄ-ից, Մերձավոր Արևելքից, Հայաստանից, մասամբ՝ Նորվեգիայից: Նրանց մեծ մասը բնակվում է Հելսինկիում, Տամպերեում, Տուրկույում, Հյուվինկյայում, Կոտկայում և Պորվոյում:
2013 թ. սկսել է գործել «Ֆինլանդիա-Հայաստան» ասոցիացիան, որի հիմնական նպատակը Ֆինլանդիայում ապրող հայերի համախմբումն ու հայապահպանությունն է:
Հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու, փոքր մասը՝ Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ են։ Գործում են մի քանի հայկական կառույցներ, այդ թվում՝ մեկօրյա դպրոցներ: Եկեղեցիներ չկան:
Հայերը հիմնականում ընդգրկված են առևտրի և առողջապահության ոլորտներում: Հայ համայնքը չունի իրավական որևէ հատուկ կարգավիճակ: