Լյուքսեմբուրգ
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում պատմականորեն ձևավորված հայկական համայնք չի եղել: Հայերը Լյուքսեմբուրգում հաստատվել են 1990-2000-ական թթ. ընթացքում։ Այսօր նրանք շուրջ 150 են:
Լյուքսեմբուրգի հայ համայնքը հիմնականում ուսանողներ կամ միջազգային ֆինանսական աշխարհին ինտեգրված հայ մասնագետներն են: Չնայած փոքր թվաքանակին՝ հայերը ստեղծել են երեք հայկական կառույց և կազմակերպում են հայերենի դասընթացներ: Լյուքսեմբուրգում հայկական եկեղեցի չկա:
2015 թ. մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: