Սերբիա
Սերբիայի տարածքում հայերը բնակություն են հաստատել 17-18-րդ դարերում, սակայն համայնքներ սկսել են ձևավորվել 19-20-րդ դարերում: Այդ շրջանում հայերը Բելգրադում և այլ վայրերում կառուցել են եկեղեցիներ: Հոգևոր հովվությունը ստանձնել են Վենետիկի մխիթարյանները: Եկեղեցիները, սակայն, ժամանակի ընթացքում քանդվել են. վերջինը 1963 թվականին էր Նովի Սադում:
Ներկայումս երկրում կա փոքրաթիվ համայնք՝ շուրջ 500 հայ: Նրանց մեծ մասը բնակվում է Բելգրադում, Նովի Սադում, Բանիայում և հիմնականում ներգրավված է առևտրի, առողջապահության և կրթության ոլորտներում:
Գործում են համայնքային կառույցներ՝ գիտության, տնտեսության և մշակույթի զարգացման «Արմենիա» կենտրոն և «Սերբ-հայկական ընկերակցական ակումբ» հասարակական կազմակերպությունները: