Սլովակիա
Ըստ որոշ աղբյուրների՝ հայերը Սլովակիա են մուտք գործել 17-րդ դարի կեսին Բեսարաբիայից և հիմնականում առևտրականներ են եղել։
Ներկայիս հայ համայնքը հիմնականում ձևավորվել է 1990-ական թթ. հետո՝ ԽՍՀՄ-ից և ՀՀ-ից տեղափոխված հայերի ներգրավումով:
Այսօր Սլովակիայում ապրում է շուրջ 1000 հայ: Ամենամեծ համայնքը մայրաքաղաք Բրատիսլավայում և արվարձաններում է, իսկ երկրորդը՝ Կոշիցեում։
Առաջին հայկական կառույցը «Սլովակիայի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2000-ականների սկզբին:
Եկեղեցական արարողությունները հիմնականում կատարվում են Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Սուրբ Կատարինա մատուռում: Այն Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցին 2013 թ. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և «Սլովակիայի հայ համայնքի» ղեկավարին է հանձնել՝ ի տնօրինություն (99 տարով):
Կոշիցեում 2012 թ. կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը։
Սլովակիայում ակտիվ գործունեություն են ծավալում հայ գործարարները, արվեստագետները, մարզիկները, գիտնականները, շինարարները և այլք:
Սլովակիայի Ազգային ասամբլեան ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև (2004 թ.) և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք (2011 թ.)։