Սփյուռքի քարտեզագրում
Հակիրճ նկարագիր
Նպատակ
Բացահայտել Հայկական սփյուռքի ներուժը
Մինչ այժմ խոսելով սփյուռքի մասնագիտական, գիտական, ֆինանսական, մարդկային ներուժի մասին՝ հստակ և ճշգրտված չի եղել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այդ ներուժը, ինչ աշխարհագրություն և տեղակայում ունի, ինչպիսի ռեսուրսների է տիրապետում, որքանով է հասանելի Հայաստանին և գործակցային հարաբերությունների մեջ հայրենիքի հետ: Այդ իսկ նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի իր բյուջեից մեծաքանակ միջոցներ է տրամադրել քարտեզագրման ծրագրի իրականացմանը՝ նպատակ ունենալով լրացնել Հայաստան-սփյուռք գործակցության մեջ մինչ այս պահն առկա էական բացը: Ունենալով ռազմավարական նշանակություն՝ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և մշտապես ենթարկվելու է թարմացումների և հավելումների: Ընթացքում ձեռք բերված բոլոր անձնական տվյալները ընդգրկվելու են հատուկ պաշտպանված նորարար հարթակում, որի ստեղծման համար ևս գրասենյակը հատուկ միջոցներ է տրամադրել:
Քարտեզագրման ծրագիրն էապես կնպաստի սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացում և հայաստանյան կյանքում, համատեղ ծրագրերի իրականացմանը, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծմանը: