ՆերՈւժ
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Նպատակ
Հայրենադարձություն, սփյուռքի ներգրավում Հայաստանի սթարթափ էկոհամակարգին
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՆերՈւժ» տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին՝ նպաստելով դեպի հայրենիք սփյուռքի տեխնոլոգիական և գործարար տաղանդի վերադարձին:
Ծրագիրը նպատակաուղղված է հարստացնելու Հայաստանի սթարթափ էկոհամակարգը՝ խթանելով սփյուռքից նորարար, ընդարձակվող տեխնոլոգիական սթարթափերի ներհոսքը և օգտագործելով սփյուռքի միջկոնտինենտալ ցանցը՝ Հայաստանը ներկայացնել որպես համաշխարհային շուկայում ազդեցիկ տեխնոլոգիաների տեղակայման և ընդլայնման դարպաս: «ՆերՈւժ» տեխնոլոգիական ծրագիրը կոչված է սփյուռքի ձեռնարկատերերին ծանոթացնելու Հայաստանում սթարթափ հիմնելու հնարավորություններին և երկրի գործարար պրակտիկային, ինչպես նաև տեղական էկոհամակարգին:
Մրցույթի հաղթողները՝ պայմանով, որ ներկայացնելու են բիզնես պլան, իրենց ընկերությունը գրանցելու են Հայաստանում և բացելու են տեղական կորպորատիվ բանկային հաշիվ, հրավիրվում են հայրենադարձվելու Հայաստան և ստանալու 15000-ից 30000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև մենթորություն իրենց բիզնեսը զարգացնելու համար: 2019-ի հաղթողները վեցն էին, երեքը՝ գաղափարի մակարդակում, երեքը՝ պատրաստ շուկա դուրս գալու: Ըստ այդմ՝ գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափներն էին «Marathon»-ը, «eBin»-ը, «SoFetch»-ը, իսկ շուկա դուրս գալու պատրաստ՝ «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը: