6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբին շատ հայեր բյուզանդական կայսրերի հրամաններով վերաբնակեցվել են Բալկանյան թերակղզում, այդ թվում` նաև Մոլդովայում: Հայերի հոսքը Մոլդովա շարունակվել է նաև հետագայում, սակայն զանգվածային բնույթ է ստացել 11-րդ դարի 60-ական թվականներին: 1359թ. Մոլդովական իշխանության կազմավորումից հետո երկրում ամրացել են հայերի դիրքերը և հիմնվել հայկական կենտրոններ: 1401թ. իշխանական հրամանագրով Մոլդովայի մայրաքաղաք Սուչավայում ստեղծվել է առանձին հայոց թեմ` իր եպիսկոպոսով:
Մոլդովա
Ողջույն
Այս բաժնում կարող եք ծանոթանալ համայնքի մասին ամփոփ տեղեկությանը: