ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ՀԱՄԱՐ
29
Փետրվարի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեկնարկ
29 Փետրվարի 2024 , 17:00
Ավարտ
29 Փետրվարի 2024 , 19:00
Վայրը
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
Հասցե՝
Հանրապետության 37, 1-ին հարկ
Փետրվարի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում» տեղեկատվական հանդիպմանը։
Հանդիպում-հավաքը նպատակ ունի հայրենադարձներին ներկայացնելու պետական աջակցության ծրագրերն և մասնավոր ոլորտի կողմից առաջարկվող հնարավորությունները ՀՀ աշխատաշուկայում։
Ի՞նչ է սպասվում հանդիպման շրջանակում։
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները հայրենադարձներին կներկայացնեն պետական աջակցության ծրագրերն ու կխոսեն հայաստանյան աշխատաշուկայում առկա պահանջարկի ու հնարավորությունների մասին։
- Հայաստանի մարդկային ռեսուրսների (HR) ասոցիացիան, աշխատանքի որոնման staff.am և job.am առցանց հարթակների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ծառայություններն ու կխոսեն գործատու-աշխատանք փնտրող կապի ստեղծման մասին։
- Մասնավոր ոլորտում առկա պահանջարկի և հնարավորությունների մասին կպատմեն «Glovo», «Dream of Bjni», «Էկովիլ», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ու «Fabula» քովորկինգի, «Ազատ միտք» կրթական հաստատության և այլ կառույցների ներկայացուցիչները։
- Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց CV-ները ներկայացնել հնարավոր գործատուներին և անցնել նախնական հարցազրույց։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/gzC57:
Շտապեք գրանցվել այսօր, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակիցների թվաքանակի լրացման դեպքում գրանցումը կփակվի։
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է։ Առանձին դեպքերում մասնակիցների համար կապահովվի թարգմանություն (ռուսերեն/ անգլերեն)։
Անցկացման վայրը՝ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
Հասցե՝ ք․ Երևան, Հանրապետության 37, Հ․Հովնանյան հիմնադրամի շենք, 1-ին հարկ