Սեպտեմբերի 8-12-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ 2025»-ը՝ մեկշաբաթյա միջոցառումների շարք, որն ուղղված է հայրենադարձության խթանմանը, ինտեգրման գործընթացների աջակցմանը և Հայաստանի ու սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը։
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են՝
կլոր սեղան-քննարկումներ,
էքսկուրսիա-արշավներ և մշակութային միջոցառումներ,
վարպետության դասեր և դասախոսություններ,
օնլայն խորհրդատվություններ,
մարզական, ճանաչողական և ժամանցային ծրագրեր։
Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու պետական կառույցների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան տեղափոխված հայրենակիցների հետ։
Միջոցառումները կանցկացվեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Միացեք մեզ սեպտեմբերի 8-12-ը՝ «Հայրենադարձության շաբաթ 2025»-ի շրջանակում։