Հայ արվեստի և մշակույթի համաժողով
20
Նոյեմբերի
Հայ արվեստի և մշակույթի համաժողով
Մեկնարկ
20 Նոյեմբերի 2025 , 10:00
Ավարտ
21 Նոյեմբերի 2025 , 22:00
Վայրը
Երևան
Հասցե՝
Երևան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ, 2025 թվականի նոյեմբերի 20-21-ը կանցկացնի Հայ արվեստի և մշակույթի համաժողովը։
Մեկ վայրում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ, որոնք երկու օր շարունակ կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով ու ստեղծագործական մոտեցումներով։
Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։
Երկօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։
Համաժողովը բացառիկ հարթակ է մասնակիցների համար՝ մասնագիտական կապեր հաստատելու, նոր գործընկերություններ ձևավորելու, և համագործակցության նոր հեռանկարներ բացահայտելու համար:
Համաժողովին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի.
- արվեստի գործիչներ,
- մշակութային կառույցների ներկայացուցիչներ,
- մուլտիմեդիայի մասնագետներ,
- մեդիայի և մշակութային քաղաքականության ոլորտի մասնագետներ ու պաշտոնյաներ,
- վերլուծաբաններ և փորձագետներ Հայաստանից ու սփյուռքից,
- դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Համաժողովի մասնակցության դիմում-հայտերի ընդունումը կմեկնարկի շուտով։
