Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, Կիևում «Հայկական նախաձեռնություն», «Repat Armenia» հիմնադրամների և Սփյուռքի գերծերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սերտ համագործակցությամբ կմեկնարկի «ImagineArmenia» ֆորումը:
Հավաքին բացմանը ելույթ կունենան Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը: Այնուհետ հայրենիքում իրենց հաջողության պատմությունները կներկայացնեն Հայաստանից ժամանած մի շարք գործարարներ, որոնց մեծ մասը հայրենադարձներ են, այդ թվում՝ «Repat Armenia» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանը, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբակյանը, «ITisArmenia»-ի հիմնադիր Հովհաննես Իսպիրյանը, «Street Workout Armenia» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը, «Creopia Productions» ընկերության համահիմնադիր Սաշկա Ավանյանը, «Global Shapers Dilijan Hub»-ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանթաշյանը, «Apaga Resort»-ի, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, «Menu Group»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, «Sunland» ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը և այլք: