Հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-ին,Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցում տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը:
Բացման արարողությանը ելույթ կունենան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ծրագրի գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը:
Ծրագիրը իրականացվելու է երկու փուլով և տևելու է մինչև օգոստոսի 25-ը: 1-ին փուլին կմասնակցեն 209, իսկ 2-րդ փուլին՝ 190 մասնակից 3 տասնյակ երկրներից: