Սփյուռքի տեխնոլոգիական սթարթափերի «Ներուժ» ծրագիր
16
Դեկտեմբերի
Սփյուռքի տեխնոլոգիական սթարթափերի «Ներուժ» ծրագիր
Մեկնարկ
16 Դեկտեմբերի 2019 , 12:00
Ավարտ
20 Դեկտեմբերի 2019 , 20:00
Վայրը
Տավուշ, Դիլիջան, UWC միջազգային դպրոց
Հասցե՝
Գետափնյա փողոց, 7 շենք
Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:
Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:
Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալվող 4-օրյա հագեցած ծրագրին կմասնակցեն աշխարհի 17 երկրից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափից թվով 80 մասնակից:
Մրցույթին սթարթափները մասնակցություն կունենան հիմնականում հետևյալ ուղղություններին առնչվող տեխնոլոգիական պրոդուկտների/ծառայությունների նախագծերով՝ զբոսաշրջություն, IoT, տրանսպորտ, կառավարման տեխնոլոգիաներ, ֆինանսներ և էլեկտրոնային առևտուր, կրթություն, առողջապահություն և այլն:
Նրանք կծանոթանան և կշփվեն հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, կստանան գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով կներկայացնեն իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ:
Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):
Ներուժ ծրագրի պաշտոնական կայքն է www.neruzh.am:
2018թ-ին նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք սթարթափները՝ «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել են 14 նոր աշխատատեղ: